10 պատճառ` Աստծո Շնչով գրված Մատյանի համար շնորհակալ լինելու
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By John Piper
About The Bible
Part of the series Taste & See
Translation by Sona Petrosyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
1. Աստվածաշունչը առաջացնում է հավատ` ամեն հնազանդության աղբյուրը.
Ապա ուրեմն հաւատը լսուածից է, եւ լսուածը` Քրիստոսի խօսքից: (Թուղթ առ Հռովմայեցիս 10:17)
2. Աստվածաշունչը ազատում է մեղքից.
Եւ կը ճանաչէք ճշմարտությիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի: (Ավետարան ըստ Հովհաննու 8:32)
3. Աստվածաշունչը ազատում է սատանայից.
Այսպես ուրեմն` Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ` հանդարտութեամբ խրատելու համար հակառակորդներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը եւ զգաստանալով` ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մեջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով: (2 Տիմոթէոսի 2:24-26)
4. Աստվածաշունչը սրբացնում է.
Սրբացրու´ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է: (Ավետարան ըստ Հովհաննու 17:17)
5. Աստվածաշունչը ազատում է ապականությունից և առաքինություն է պարգևում.
Արդարեւ, Նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածապաշտութեանը` ճանաչեցնելով մեզ Նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինութեանը: Դրանցով մեծամեծ և թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը և հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից և ապականութիւններից: (2 Պետրոսի 1:3-4)
6. Աստվածաշունչը սեր է հաղորդում.
Եւ ահա այս աղօթքն եմ անում. Թող ձեր սէր աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ: (Թուղթ առ Փիլիպպեցիս 1:9)
Քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է` բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից: (1 ՏիմոթԷոս 1:5)
7. Աստվածաշունչը փրկում է.
Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ։ (1 Տիմոթէոս 4:16)
Դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։ (Գործք առաքելոց 20:26-27)
Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան. (2 Թուղթ առ Թեսաղոնիկեցիս 2:10)
8. Աստվածաշունչը ուրախություն է պարգևում.
Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ (Ավետարան ըստ Հովհաննու 15:11)
9. Աստվածաշունչը բացում է մեզ Աստծուն.
Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ … (1 Դատավորաց 3:21)
10. Այսպիսով, Աստվածաշունչը իմ երջանիկ տան, կյանի, ծառայության և Աստծո հետ հավիտենության հույսի հիմքն է: